Search
Close this search box.

«Ժողովուրդ». Աթոռակռիվ. Ո՞վ է Ավետիք Էլոյանի «ոտքի տակ փորել»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից:

Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել և ամեն կերպ փորձել է Էլոյանի «ոտքի տակ փորել» (հակառակի պես Էլոյանը անթերի է աշխատել, համենայնդեպս այդպես պնդում են ոլորտի մասնագետները): Ու աթոռակռիվը հասել է նրան, որ կառավարությունը ևս սպասել է Էլոյանի «բացթողումներին»: Արդյունքում Էլոյանի` դեպի ԱՄՆ կատարած այցը առիթ է հանդիսացել, որ գործադիրը նրան աշխատանքից ազատի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: