Search
Close this search box.

Եթե երազում եք ծիածանի մասին՝ պատրաստ եղեք ընկնել անձրևի տակ

Հարցրու մարդուն , ի՞նչ է երջանկությունը և դու կիմանաս, թե՞ ամենաշատը նա ինչի կարիք ունի:
Աշխարհում շատ են մարդիկ,ովքեր մահանում են սովից, բայց կրկնակի շատ են նրանք, ովքեր մահանում են <<հաճույքից>>: Թալանելուց առաջ պետք է մտածել նաև այդ մասին:
Մարդիկ հազվադեպ են բավարարվում ունեցածով և միշտ անհանգստանում են չունեցածի մասին:
Մարդիկ նման են երաժշտական գործիքների և նրանց արձակած հնչյունները կախված են նրանից,թե ով է նրանց դիպչում:
Հաճախ մարդիկ դառնում են շփվող, ոչ թե հասարակության հանդեպ սիրուց, այլ միայնության վախից:
Երջանկություն պետք չէ փնտրել, երջանիկ պետք է լինել այսօր ,երջանկությունը իմաստ ունի, երբ կա մեկը, ում հետ կարող ես այն կիսել:
Լավագույն բաները կյանքում անվճար են ՝ գրկախառնություն, ժպիտ, ընկերներ, համբույր, ընտանիք, քուն, սեր, ծիծաղ, լավ տրամադրություն: Այդ ամենը մենք ունենք. ուղղակի դարձել են սովորական:
Սովորեք երջանիկ լինել հենց այս պահին, հակառակ դեպքում կարող է չհասցնեք:
Այս աշխարհը նման է լեռների արձագանքին,ուղարկում եք զայրույթ՝ վերադառնում է զայրույթ, ուղարկում եք սեր՝ վերադառնում է սեր:
Դուք ինքներդ եք հասկանում, որ այն ինչ դուք անում եք, դա կաթիլ է օվկիանոսի մեջ, բայց առանց այդ կաթիլի օվկիանոսը կլիներ ավելի նվազ;
Ամենա կարևոր բառերը մեր կյանքում մենք արտասանում ենք լուռ:
Լռությունը և ժպիտը, դա երկու հզոր զենք են:
Ժպիտը հանդիսանում է խնդիրների լուծման միջոց, իսկ լռությունը օգնում է խուսափել դրանցից:
Ոչ մի մարդ պատահական չի հայտնվում ձեր կյանքում, մի մասը բերում է երջանկություն, իսկ մյուսը տալիս է ձեզ փորձառություն և կոփում ձեր բնավորությունը:
Եթե ինչ որ բան այնպես չի ստացվել, մի վհատվեք, Աստծո պլանները միշտ մերինից լավն են:
Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք կոփվենք, ամրապնդվենք այլ ոչ թե վհատվենք:
Համբերության հատակի նստվածքը ոսկյա է:
Եթե երազում էք ծիածանի մասին ՝ պատրաստ եղեք ընկնել անձրևի տակ:

Արտակ Գալստյան