Search
Close this search box.

Ֆրանսիական «Bonheur Retrouvé» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եղան Գեղարքունիքի մարզպետարանում

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանն ընդունեց ֆրանսիական «Bonheur Retrouvé» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Գեղարքունիքի մարզում գործող կրթական հաստատությունների շենքային պայմաններին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն:
Կազմակերպությունը, ինչպես ներկայացվեց, գործում է Փարիզում: Կազմակերպության կողմից նախաձեռնվում և ֆրանսիական տարբեր քաղաքների հայաշատ վայրերում անցկացվնել  համերգներ, որից գոյացած հասույթը կուղղվի  հայկական կրթամշակութային ոլորտներում բարեգործական ծրագրերի իրականացմանը: Մարզպետի տեղակալը բարձր գնահատեց կազմակերպության կողմից ցուցաբերվող նմանատիպ նախաձեռնությունը, նշելով, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում համագործակցություն ծավալել:
Անուշավան Ղազարյանը ֆրանսիական «Bonheur Retrouvé» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին առաջարկեց ծանոթանալ Գեղարքունիքի մարզի առավել անմխիթար շենքային պայմաններ ունեցող հանրակրթական դպրոցների ցանկին և կատարել ուսումնասիրություն: Դրանց արդյունքները կամփոփվեն հերթական քննարկման ընթացքում:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության  վարչություն