Սեպտեմբերի 25-ին, Մոսկվայում «Արարատ Մոսկվա» թիմը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու 11-րդ տուրում կամային հաղթանակ է տարել «Տորպեդոյի» նկատմամբ՝ 3:2 հաշվով: «Տորպեդոյի» երկրպագուները սակայն չեն համակերպվել պարտության հետ, սկսել են ցինիկ պահվածք ցուցաբերել և հայհոյանքներ նետել: