Search
Close this search box.

Սեդրակ Քոչարյանը նյութական փոխհատուցում չի պահանջում Վանեցյանից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Դավթյանի գործով նախնական դատական նիստին Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, որ Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, եւ կհրապարակեմ, թե ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացած այլ ունեցվածքները»։

Սեդրակ Քոչարյանը դատարանից պահանջում է հրապարակայնորեն հերքել Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, քանի որ ըստ նրանց՝ այդ խոսքերը զրպարտություն են պարունակում։ Նրանք նյութական փոխհատուցում չեն պահանջում։

Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանը նկատի չի ունեցել Սեդրակ Քոչարյանին, այդ արտահայտությունները չեն վերաբերվում նրան եւ չեն կարող նրան ուղղված համարվել։
Ալավերդյանը դատարանին հայտնեց, որ առաջիկայում դատարանին կներկայացնեն նաեւ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Սեդրակ Քոչարյանի՝ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր լինելու փաստը։