Search
Close this search box.

Վիճարկվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն ընդունվել է օրենքի ակնհայտ խախտմամբ

Այսօր վաչական դատարանում մեկնարկում է իմ հայցի քննությունը՝ ՀՀ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջով: Որպես պատասխանող ներգրավված են ՀՀ Նախագահի աշխատակազմը և ՀՀ կառավարությունը։
ՀՀ Նախագահի աշխատակազմը գրավոր հայտնել է, որ հայցի քննությանը չեն մասնակցի, իսկ ՀՀ կառավարության անունից որպես պատասխանող հանդես եկող ՀՀ արդարադատության նախարարությունից ընդհանրապես պատասխան չի ստացվել։
Հ.Գ. Այս հայցն իր տեսակի մեջ եզակի է բնույթով։ Վիճարկվում է ՀՀ Նախագահի հրամանագիրը, որն ընդունվել է օրենքի ակնհայտ խախտմամբ։ Առավել քան վստահ եմ, որ այս հրամանագրի տեքստը կազմող թիվ մեկ պատասխանատու նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գիտակցաբար “մղել էր” նախկին ՀՀ Նախագահին ընդունել ոչ իրավաչափ հրամանագիր։ Նա իր առջև խնդիր էր դրել զբաղվել թայֆայաբազությամբ և ազատվել իր համար ոչ ցանկալի դատախազներից, այդ թվում նաև ինձնից։ Ցավոք, այդ փուլում նրան “հաջողվեց” քանդել պետության հիմնասյուներից մեկը՝ ՀՀ դատախազության համակարգը։
Հ.Գ. Իսկ այսօր եկել է պատասխան տալու ժամանակը։ Ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել նախկին դատախազի ապօրինությունների պատասխանատվությունը և դա միանգամայն ողջունելի է։ Ինչպես կասեր բոլորիս հայտնի պերսոնան՝ գան դատարան, որ ինչ ասեն կամ ինչ անեն…

ՀՀ  գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան