Search
Close this search box.

Ազգային Ժողովի «իրանական» մոտիվները. Գագիկ Համբարյան

7-րդ գումարման նորընտիր ԱԺ-ն իր աշխանաքները սկսելուց ի վեր մի քանի սկանդալայնին պատմություններում է հայտնվել:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի շուրջ որոշ պատգամավորների կողմից Թումանյանի “Կիկոսի մահը” հեքիաթի մոտիվները կիրառելուց,”Իմ դեսպանը քո դեսպանից լավն է” տրագիկոմեդիան ներկայացնելուց հետո, իշխանական պատգամավորներից մեկն էլ որոշել էր “Ո՞վ է ավելի ժողովրդավարը Հարավկովկասյան տարածաշրջանում” թեմայով ինչ-որ տկարամիտ դասախոսություն կարդալ,որի ժամանակ մեր հարավային հարևան Իրանին անվանել էր “ավտորիտար” երկիր: Այդ անզգույշ արտահայտությունը կարող է իր բացասական հետևանքներն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Դրա պատճառն այն է,որ Նիկոլ Փաշինյանի “Իմ Քայլը” դաշինքի պատգամավորներից ոմանք չեն հասկանում,որ իրենք իշխանություն են և իրավունք չունեն հայտարարել այն,ինչ ցանկանում են կամ մտածում,քանի որ դա հատկապես դրսում ընկալվում է որպես պաշտոնական Երևանի կարծիքը՝ իր բոլոր հետևանքներով: ԱԺ-ում իշխանական խմբակցության պատգամավորների շուրթերից հնչած հակաիրանական մոտիվները ոչ միայն շատ տարօրինակ էին,այլև բավական վտանգավոր:
Հետաքրքիր է,իսկ միջազգային հանրության կողմից Հայաստանը որպես տարածաշրջանային առաջատար ժողովրդավար երկիր ընկալվելու մասին մտածող երեսփոխան Կոնջորյանը չգիտի,որ այդ նույն միջազգային հանրությունը տարրական թքած կունենա ժողովրդավար Հայաստանի վրա,ինչպես դա արեց 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ,երբ նույնիսկ ոչ ժողովրդավար Սերժ Սարգսյանը ուղղակի հրեշտակ էր դիտվում ֆաշիստ Ալիևի կողքին,եթե մեր երկիրը չհզորանա: Իսկ հաշվի առնելով մեր հարևանությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ,մեզ բացարձակ ձեռնտու չէ ինչ-որ բուտաֆորիա նպատակների համար անզգույշ արտահայտություններ թույլ տալ շիա Իրանի նկատմամբ՝մի երկրի,որին պաշտոնական Բաքուն մինչև հիմա բացահայտ մեղադրում է հայամետ քաղաքականություն վարելու մեջ: Պետք չէ մոռանալ Արցախյան գոյամարտի տարիներին Իրանի “զուսպ” դիրքորոշման, Անկարա-Բաքու տանդեմի Հայասատնի շրջափակման քաղաքականությանը Թեհրանի դիրքորոշման մասին,որն ուղղակի կատաղեցնում է թուրքերին: Սա ընդամենը երկու օրինակ է:
Ու հիմա, մեր բազում խնդիրները թողած,իշխանամետ կուսակցության ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում Իրանի ավտորիտար լինելու մասին է բարձրաձայնում:
Հարգելիներս,Թավշյա հեղափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականության ոլորտում մենք մեր իսկ ձեռքերով ստեղծել ենք բազում խնդիրներ ու շատ մեծ շռայլություն կլինի Երևանի համար փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ:
Ի դեպ,պարոն Կոնջորյանին խորհուրդ կտամ “ժողովրդավարասեր” միջազգային հանրությունից մի հատ հարցնի,թե ինչու՞ չեն խզում կապերը հյուպատոսարանի տարածքում լրագրող մորթող Սաուդյան Արաբիայի ռեժիմի հետ: Ավելին,մարդասպանին մեծ ուրախությամբ ընդունում են Վաշինգտոնում,Լոնդոնում,Բեռլինում,Փարիզում և այլ “ժողովրդավարասեր” մայրաքաղաքներում,քանի որ այդ մայրաքաղաքներում հարգում են ուժը և հզորությունը:
Հ.Գ.ԱԺ-ում ինչ-որ բան խոսելուց առաջ,հատկապես իշխանամետ երեսխոփաններին,խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել թեման և նոր բարձրաձայնել ու չդառնալ սկանդալների պատճառ,որոնք կարող են վնասել հենց Հայաստանին: Իշխանությունը նաև պատասխանատվություն է:

Գագիկ Համբարյան