Search
Close this search box.

Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը

Փարիզում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով:

Հունվարի 16-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: