Search
Close this search box.

Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է երրորդ բողոքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տեղեկացրել է Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Երրորդ բողոքը գտնվու է մշակման փուլում է և այն իր մեջ ներառելու է որոշակի խախտումների արձանագրում, որոնք, եղել են քաղաքական դրդապատճառներից ելնելով:

Արամ Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ դատարանը կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը չի քննել, ու այդ հարցը դառնում է առարկայազուրկ, քանի որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը իր մեջ ներառում է նաև գրավի կիրառման հարցը և առանձին գրավի միջնորդությունը քննարկելը դառնում է անիմաստ. «Եթե դատարանը մերժի ՀՔԾ-ի միջնորդությունը, գրավի միջնորդությունը կլինի առարկայական»,- նշեց Ա. Օրբելյանը:

Հիշեցնենք, որ դատարանը  քննում է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: