Search
Close this search box.

Կոկորդիլոսը հոշոտել է կին կենսաբանին, երբ նա փորձել է գիշատչին կերակրել ավազանի մեջ

Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգում, գրում է Mirror-ը: Լաբորատորիայի 44-ամյա ղեկավար Դիզի Տուվոն առավոտյան եկել է Մերի անունով կոկորդիլոսին կերակրելու: Ամեն օր գիշատիչին թարմ միս էին տալիս, սակայն այս անգամ ինչ որ բան այնպես չի ընթացել:

Մի քանի ժամ անց Դիզիի գործընկերները սարսափելի տեսարանի են ականատես եղել. կոկորդիլոսը պառկած է եղել կնոջ այլանդակված մարմինը ծնոտների արանքում, կնոջ ձախ ձեռքը անդամահատված է եղել: Ըստ երևույթին, գիշատիչը կանգնել է հետևի թաթերին, ցատկել ավազանի պատի վրա և տարել կենսաբանին ու հոշոտել:

Фото: ViralPress

Կոկորդիլոսին կենթարկեն փորձաքննության՝ ստամոքսի պարունակությունը ստուգելու նպատակով: Իսկ ոստիկանությունը պետք է գտնի գիշատչի տիրոջը, պարզելու համար, թե նա կենդանիներ պահելու համապատասխան թույլտվություն ունե՞ր, թե ոչ:

Фото: ViralPress