Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աժ-ում կրքերը թեժացել են. ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորներին Միրզոյանն առաջարկում է դուրս գալ և հարաբերությունները պարզել դրսում

Աժ-ում կրքերը թեժացել են: ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորները վիճաբանում են, խոսում բարձփր ձայներով: Էդմոն Մարուքյանը առաջինը բարձրացավ տեղից, որից հետո ԲՀկ մի քանի պատգամավորներ միանգամից ոտքի կանգնեցին: Մանե Թանդիլյանը եւ Նաիրա Զոհրաբյանը կողքից հանդարտեցնում էին պատգամավորներին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո , երբ ԲՀԿ-ից Արման Աբովյանը Լուսավոր հայաստանին մեղադրեց ԱԺ-ում ադրբեջանական պրոպագանդա տարածելու մեջ:

Նա հայտարարեց, որ ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանըն Աժ ամբիոնից ադրբեջանական թեզեր է քարոզում:

«Ինչն է ստիպում ԼՀԿ պատգամավորին, ում ջրաղացին եք ջուր լցնում, ես չհասկացա: Քրեածին բառը դուք օգտագործեցիք, դա պրոպագանդայի արդյունք է, մենք թույլ չենք տա, որ այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են այս երկրի համար, այս ամբիոնից սուտ տեղեկություն հնչի«,-ասաց Աբովյանը ի նկատի ունենալով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ում իր ելույթի մեջ հիշել էր Բաբաջանյանը:

«Չեմ հասկանում, ինչն է ստիպում ադրբեջանակն թեզերը հնչեցնել: Ինչն է ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել»:

Երբ պատգամավորները սկսեցին իրար վրա գոռգոռալ, ԱԺ նախագահ Արարատ միրզոյանը հորդորեց տեղից չխոսել, պատգամավորին վայել պահվածք դրսեւորել եւ դրսում պարզել հարցերը.

«Եթե այդպիսի հարաբերություններ կան, պարզեք դահլիճից դուրս»,-հայտարարեց Միրզոյանը: