Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի խառնակիչների խաղի նպատակները. Գագիկ Համբարյան

Վերջին շրջանում բազմաթիվ մարդիկ շատ են անդրադառնում Շիրակի պետհամալսարանում իմ և Հովհաննես Խորիկյանի պայքար: Մարդկանցից շատերը մտածում են, որ, վերադառնալով ՇՊՀ, մենք պետք է դադարեցնեինք պայքարը, քանի որ արդեն վերադարձել ենք բուհ և ամեն ինչ շատ լավ է:
Մենք շատ ուրախ կլինեիք, եթե դա այդպես լիներ: Սակայն իրականությունն այլ է և իրավիճակը ՇՊՀ-ում բավական բարդ է: Տխրահռչակ ՀՀԿ-ական Սահակ Միանսյանը ռեկտոր չէ, սակայն իր ճղճիմ ֆան-ակումբը, որի ներկայացուցիչները Սահակ Մինասյանի հետ համատեղ բազմաթիվ հանցագործություններ են գործել ՇՊՀ-ում` այն տարրականորեն սնանկացնելով, իմ և Խորիկյանի ՇՊՀ վերադառնալուց հետո բազում փորձեր են արել մեզ համար խնդիրներ ստեղծելու համար: Այդ իսկ պատճառով ես չեմ դադարեցրել և դադարեցնելու այդ անձանց կողմից Սահակ Մինասյանի հովանավորությամբ ՇՊՀ-ում իրագործած բազմաթիվ անօրինականությունները ջրի երես հանելու և հանրայնացնելու քայլերս: Այդ իսկ պատճառով այդ ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներ դիմում են սադրանքների և խուլիգանական արարքների, օրինակ՝ ինձ վրա փողոցում հարձակվելը կամ զրպարտություններ տարածելը: Այդ ֆան-ակումբի ներկայացուցիչները, եթե գտնում են, որ ես զրպարտում եմ իրենց, թող դիմեն դատարան: Օրինակ՝ մինչև հիմա Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ չի հարուցել ՇՊՀ-ում Համաշխարհային բանկի միջոցներով ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում կեղծ մրցույթներ անցկացնելու և միլիոնավոր դրամներ գրպանելու փաստի առթիվ: Չպատժվելով իրավապահների կողմից` Սահակ Մինասյանի ֆան-ակումբի թալանչիները բանսարկություններ են տարածում, որ ես առանց ապացույցների (համապատասխան փաստաթղթերը և հղումները ներկյացված են իմ էջում և իրավապահներին) իրենց հետևից եմ ընկել:
Ստիպված են կրկնել՝ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչ օրս իմ կողմից հրապարակված բոլոր տեղեկությունները ԱՊԱՑՈՒՑՎԱԾ են համապատասխան փաստաթղթերով: Հենց դա է պատճառը, որ Սահակ Մինասյանը և նրա ֆան-ակումբը ընդամենը բանսարկության մակարդակով են մեզ պատասխանում: Ի դեպ, տխրահռչակ և վատահամբավ Մինասյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում երկու պատրություն է կրել՝ փորձելով ապացուցել, որ ես վիրավորել եմ թե՛ ՇՊՀ-ին, թե՛ իրեն: Իմ դեմ սանձազերծած վերջին դատական գործընթացը “վատահամբավ” և “տխրահռչակ” բառերից վիրավորված Մինասյանը տապալեց՝ չներկայանալով դատարան և ընդունելով, որ նա վատահամբավ և տխրահռչակ է:
Սահակ Մինասյանի` մեզ բանսարկության մեջ այս պահին մեղադրելն ունի իր պատճառները. ՇՊՀ-ում սպասվում են ռեկտորի ընտրություններ և Սահակ Միանսյանը իր կողմից վերահսկվող ֆան-ակումբի և բուհի Հոգաբարձուների խորհրդի իր կողմից վերահսկվող որոշ անդամների միջոցով կփորձի իր ճղճիմ մանկլավիկներից մեկի տեսքով ռեինկարնացվել բուհի ռեկտորի պաշտոնում կամ լավագույն դեպքում տապալել ռեկտորի ընտրությունները՝ պահպանելով ստատուս քվոն:
Սահակ Մինասյանի գլխավոր նպատակը Շիրակի պետհամալսարանում անկախ աուդիտի անցկացման կանխումն է, որը կբացահայտի իր գործած հանցագործությունները և անօրինականությունները:
Սահակ Մինասյանը “կյանքի գնով” կփորձի իր մարդուն դնել ՇՊՀ ռեկտորի պաշտոնում… Մենք էլ խոստանում ենք պայքար մղել այդ ֆան-ակումբի և նրա ֆյուրեր Մինասյանի դեմ՝ վերջնականապես այն ցրելու և ՀՀԿ-ին Շիրակի պետհամալսարանից հեռացնելու համար:
Հ.Գ. “Նոր Հայաստանի” ղեկավարները բացահայտ անտեսում են ՇՊՀ-ի հետ կապված Սահակ Մինասյանի գործած հանցագործությունների քննությունն արագացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՇՊՀ-ն Սահակ Մինասյանի հետ սնանկացրած որոշ անձինք, մոտ լինելով ներկայիս իշխանություններին, ամեն ինչ անում են հարուցված քրեական գործերը “քնեցնելու”, կեղծ օրակարգեր ստեղծելու՝ այլ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելով: