Search
Close this search box.

«Լուսավոր Հայաստանը» որեւէ պարագայում սիրելի լինել չի կարող «Քաղաքացիական պայմանագրին»,

«Լուսավոր Հայաստանը» երբեւէ եւ որեւէ պարագայում չի կարող սիրելի լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասինն այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

««Լուսավոր Հայաստանը» երեբեւէ եւ որեւէ պարագայում սիրելի լինել չի կարող «Քաղաքացիական պայմանագրին», քանի որ անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում եւ տարբեր մոտեցումներ ունի բոլորից եւ հետեւաբար ես չեմ ուզում, որ իմ գործընկերները փաթեթավորեն իրենց ընտրությունը եւ իմ խոսքում փորձում էի նրանց բեերլ այն դաշտ, որ իրենք կարողանային համարձակորեն արտահայտել իրենց կարծիքը, իրենց ընտրության դրդապատճառաները եւ, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ պատասխանատվությունը նորից բարդվեց ժողովրդի վրա, այնինչ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, որն այսօր պետք է իրենց անունից ընտրություն կատարի»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը հավելեց, որ «Իմ քայլը» դաշինքի որոշումից է կախված լինելու, թե ինչպիսի ներկայացվածություն կունենա Ազգային ժողովի խորհուրդը եւ բարձր պաշտոնները, այդ առումով ամբողջ պատասխանատվությունն իրենցն է:

«Սա այն եզակի դեպքն է, որ «Իմ քայլը» կարող էր չցուցաբերել խմբակցության դիիրրքորոշում, աղբյուրրը այդ դիրքորոշման ինձ համար շարունակում է մնալ շատ վիճարկելի, ես ունեմ իմ ուրույն կարծիքը այդ ամենի մասին եւ ուզում եմ շեշտադրել, որ ինձ համար յուրաքանչյուր ընտրություն հարգանքի արժանի է եւ ես պատրաստ եմ շնորհավորել ընտրված փոխխոսնակին»,- ասաց նա: