Search
Close this search box.

Լենա Նազարյանը կոչ է անում քվեարկել Միրզոյանի օգտին և օգնել նրան

Ազգային ժողովի նախագահը պետք է լինի այս կառույցի ինքնուրույնության ու ինքնավարության պաշտպանը, նա պետք է լինի բոլոր պատգամավորների նախագահը և նույնիսկ իր մրցակից ուժերի պատգամավորների համար պետք է հասանելի դարձնի ԱԺ հնարավորությունները։ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությանն աջակցելիս խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց նրա կուսակից Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանի քաղաքական դիրքորոշումները հայտնի են, դրանցից մինչև հիմա շեղում չի եղել, իսկ Միրզոյանի վճռականությունն ու համարձակությունը բավարարում են դրանք կյանքի կոչելու հարցում։ Նազարյանն իր խոսքի ավարտին կոչ արեց ձայնը տալ Արարատ Միրզոյանին ու հետագայում էլ օգնել նրան խորհրդարանի աշխատանքը կազմակերպելու հարցում։