Search
Close this search box.

Փարիզում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Հունվարի 16-ին Փարիզում կայանալու է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: