Փարիզում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց թվում՝ հրշեջ ծառայության 2 աշխատակից, հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քասթաները, հաղորդում է Le Figaro-ն: Վիրավորների թիվը հասնում է 36-ի:
Ոստիկանության վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել: