Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան- Էջմիածին ճանապարհը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բողոքը պետք է լինի թիրախային: Նա նշեց, որ եթե մարդիկ դեմ են Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, ապա բողոքը պետք է անցկացնեն դատարանի շենքի դիմաց:

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:

Բողոքի ակցիան մեկնարկել էր 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին ճանապարհը: