Search
Close this search box.

Լֆիկի զարմիկին ալիքը քշեց, իսկ ու՞ր կորան Նոր տարվա խաղալիքները. ֆոտոշարք

Սամվել Ալեքսանյանը, նույն ինքի Լֆիկը, երբ Մալաթիա Սեբաստիա համայնքը դարձրել էր իր բոստանը, ում ուզում պաշտոնի էր նշանակում: Փեսան՝ ԱԺ էր գործուղվում, ընկերը` փոխքաղաքապետ էր, զարմիկը` վարչական շրջանի ղեկավար, թաղի լավ տղեն` համատիրություն էր վերցնում աշխատացնում, ու այսպես շարունակ: Այս ամենի մեջ մի լավ բան կար՝ փողատեր Ալեքսանյանն ամեն ինչ անում էր, որ Նոր տարվա օրերին թե իր խանութները ու թե համայնքը իրենց տոնական տեսքով տարբերվեին մայրաքաղաքի մյուս համայնքներից: Արդարության դեմ չմեղանչելու համար պիտի նշենք, որ ամենատոնական այգին Մալաթիա-Սեբաստիա վրաչական շրջանի այգին էր` եղնիկներով, կառքերով, լույսերով ողողված մի հեքիաթային տարածք, որին նույնիսկ մեծ մայրաքաղաքները կնախանձեին: Գեղեցիկ լուսավորություն էր ստանում նաև Սեբաստիա կենտրոնական փողոցը, առանձնահատուկ տոնական տեսք էր ստանում Լֆիկի զարմիկի ղեկավարած թաղապետարանի շենքը: Մի խոսքով՝ տոն, ուր ապրում էին թեկուզ կուշտ, կիսասոված կամ Լֆիկի ձեռքից մի քանի լավաշ ստացած Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչները: Այս տարի, սակայն, համայնքում  որևէ տոնական տրամադրություն ստեղծված չէր, սովորական լուսավորությամբ փողոցներ, չզարդարված թաղապետարանի շենք, մի տոնածառով հսկա այգի:
Ալեքսանյանի երիտասարդ թաղապետ զարմիկին հեղափոխության ալիքը քշեց տարավ, իսկ ուր կորան ամանորյա այդքան գեղեցիկ խաղալիքները, շքեղ լույսերը, տոնական ինտերիերները: Ասել, թե նախկին թաղապետն իր հետ տարել է խաղալիքները, փոքր ինչ անհասկանալի կլինի, որովհետև դրանցով մի ամբողջ համայնք էր տոնական տեսք ստանում, ուրեմն ուր կորան Նոր տարվա լույսերն ու խաղալիքները: