Search
Close this search box.

Գրանտային արդարադատությունը` ազգային անվտանգության խնդիր

Իոսիֆի գտնելու կադրերը տարիներ առաջ էի նայել: Գրելիքս կոպիտ էր հնչել ենոքյանականների ականջին: Տխուր էր, որ Չորրորդ իշխանության էդ հրապարակումը միանշանակ չընկալվեց անգամ գործընկերներիս շրջանում: ԻՆչպես տարիներ առաջ, հիմա էլ նույն կարծիքին եմ՝ գրանտային արդարադատությունը էդ ազգային անվտանգության խնդիր ա: Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում: Մարդու կյանքն ու դրա պահպանությունը գերագույն արժեք է: Արդարադատությունն այդ սկզբունքը իրացնում է մինչև վերջ, անգամ երբ մարդն այլևս ֆիզիկապես գոյություն չունի:

Ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանի ֆեյսբուքյան էջից