Search
Close this search box.

Պատգամավորին ծեծել են գազի բալոնով

Ուկրաինայի Բատկիվշինա կուսակցությունն արձագանքել է իր անդամ, Կրիվոյ Ռոգի շրջանային պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ հարձակմանը: Obozrevatel.com-ը հայտնում է, որ երեք հոգի հարձակվել են Միրզոյանի վրա, ծեծել գազի բալոնով, պողպատե խողովակով հարվածել գլխին: Միրզոյանը գանգուղեղային վնասվածքով ու բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոցում է:

Կուսակցությունը հայտարարել է, որ միջադեպը հերթական քաղաքական հանցագործությունն է և պահանջել է երկրի ղեկավարությունից դադարեցնել մրցակիցների դեմ ահաբեկչությունը: