Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում շարունակում են ակցիաներ իրականացնել: Նրանք նշում են, որ Մ. Գրիգորյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ակցիայի մասնակիցները ավտոերթ են իրականացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս հանգամանքն առաջացրել էր էջմիածինցիների զայրույթը:

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

https://youtu.be/0lFCZn7fa8Q