Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորրորդ երեխային են սպասում

Աշխարհի ամենահայտնի բազմազավակ ընտանիքներից մեկում կրկին հավելում է սպասվում: Ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին երեխայի են սպասում:

Դեռ մեկ տարի էլ չի անցել երրորդ երեխայի ծնունդից, երբ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը կրկին հայտարարեց իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին: Ճիշտ է, Քիմի կլորացած փորիկով լուսանկարներ կրկին չեն լինի. երեխային այս անգամ էլ լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը:

Երկրորդ ծննդաբերությունից հետո Քարդաշյանը հայտնեց, որ այլևս մտադիր չէ դիմանալ անտանելի ցավերին և հրաժարվեց հետագա հղիություններից: Բժիշկները նույնպես խորհուրդ չեն տվել կրկին հղիանալ: Քիմը նաև չի թաքցրել այն փաստը, որ հղիությունը զգալիորեն վնասել է իր կազմվածքը. նա 27 կիլոգրամ հավելյալ քաշ է ձեռք բերել, որից շատ դժվարությամբ է ազատվել:

Այժմ Քիմն ու Քանյեն կրկին փոխնակ մայր են գտել իրենց չորրորդ երեխայի համար, որը լույս աշխարհ կգա մայիսին և որի սեռը դեռևս հայտնի չէ: