Search
Close this search box.

Իվետա Տոնոյանը հորդորեց զինվել համբերությամբ

ԲՀԿ-ն որպես Հայաստանի երկրորդ քաղաքական ուժ առաջադրելու է ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցւոմ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, նշելով, որ առաջիկա օրերին կհրապարակվի փոխխոսնակի անունը:
Հարցին, թե նշված պաշտոնի շուրջ շրջանառվում է Վահե Էնֆիաջյանի անունը, Տոնոյանը նշեց, որ այս օրերին շրջանառվում է իրենց տարբեր գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի, Արթուր Գրիգորյանի և այլոց անուններ: Նա լրագրողներին հորդորեց զինվել համբերությամբ և առաջիկա օրերին՝ քաղաքական խորհրդի որոշումից հետո կհրապարակվի թեկնածուի անունը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այսօրվա՝ մանդատների ստանալու հանդիսավոր միջոցառմանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: