Search
Close this search box.

Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու մասին

Եկեք աբսուրդ բաներ չխոսենք` այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու մասին հարցին:

Վարչապետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել անցյալ տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի:

Հիշեցնենք՝ մամուլն այսօր գրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: