Search
Close this search box.

Ադրբեջանական ArmenianReport.com-ը՝հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում. Գագիկ Հմաբարյան

Հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորնաներից մեկում տեղի ունեցած կենցաղային միջադեպը,որի հետևանքով զոհվել էր ղազախ երիտասրադ հակահայկական մեծ գործնեության հնարավորություն ընձեռնեց պաշտոնական Բաքվի համար,քանի որ սպանության մեջ կասկածվողներն,ըստ ազերիների միայն հայեր են: Սակայն պաշտոնական Բաքուն և նրան սպասարկող որոշ ղազախական ԶԼՄ-ներ չգիտես ինչու չեն հիշատակում,որ երեք ձերբակալվածներից մեկը ազգությամբ ղազախ է:
Ղազախստանում և հատկապես Կարագանդայում հակահայկական հիստերիան հրահրողները Ղազախստանից դուրս են,իսկ ավելի կոնկրետ՝Ադրբեջանն է,ով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է էլ ավելի սրելու հայ-ղազախական ազգամիջյան հարաբերությունները Ղազախստանում:
Այսպես,եթե մինչ այս հայ-ղազախական հարաբերությունները սրելու գործում մեծ ակտիվություն էին դրսևորում թրքալեզու և ռուսալեզու ալիևյան կայքերը,սոցցանցերի ազերի օգտատերերը և Ղազախստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները,ապա հիմա արդեն ակտիվացել են նաև հայալեզու ադրբեջանական կայքերը, օրինակ՝ ArmenianReport.com-ը,որը հայերի անունից վիրավորական հոդվածներ է հրապարակում ղազախների հասցեին,նրանց մեղադրելով “անքաղաքակիրթ” լինելու և “վայրի պանթյուրքիզմի” քաղաքականություն վարելու մեջ: Այդ կայքի հոդվածներին հղում տալով նույն ադրբեջանական ԶԼՄ-ները դրանք տեղադրում են իրենց կայքերում և ընթերցողներին ներկայացնում են որպես հայկական ԶԼՄ-ների տեսակտետ Ղազախստանի և ղազախ ժողովրդի մասին:
Բաքվում հույս ունեին,որ հունվարի 1-ի ողբերգական միջադեպը կարող է հայ-ղազախական կոնֆլիկտի հանգել,որի արդյունքում Ղազախստանում բնակվող հայերի նկատմամբ տեղի կունենար այն,ինչ 1988 և 1990 թվականներին ազերիները իրականացրեցին համապատասխանաբար Սումգայիթում և Բաքվում… Սակայն Աստանայում շատ լավ հասկացան,թե ով է “մութ սենյակում սև կատու բռնում” և քրեկան գործեր հարուցվեցին նրանց նկատմամբ,ովքեր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչերով հանդես եկան: Հատկանաշական է,որ Ղազախստանում հակահայկական հիստերիային ակտիվ մասկնակցում են Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հակառակորդները,որոնց հետ,ինչպես տեսնում ենք,բավական ակտիվ համագործակցում են ոչ միայն ղազախաբնակ ադրբեջանցիները,այլև պաշտոնական Բաքուն:
Իսկ ազերիները հրահրելով հակահայկական հիստերիա Ղազախաստանում մի քանի նպատակ են հետապնդում,որոցից ամենակարևորը Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների սրումն է,ինչպես նաև տնտեսական դրդապատճառները,քանի որ ղազախահայ համայնքը բավական բարեկեցիկ է ապրում,որն ուղղակի ծանրեն տանում տեղի ազերիները և նրանց թիկունքում կանգնած Իլհամ Ալիևը:
Հ.Գ.Չի բացառվում,որ Ղազախստանում հակահայկական հիստերիայի հրահրմանը շուտով միանան նաև այլ հայալեզում ադրբեջանական կայքեր:

Գագիկ Համբարյան