Search
Close this search box.

Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց

Հունվարի 12-ին, Աւվետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին և Ջուլյետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո և բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը: