Search
Close this search box.

Իմ քայլի պատգամավորներից 8-ը Երևանի ավագանու անդամներ են, 7-ը՝ վարչապետի աշխատակազմից

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցությունն ունի 88 պատգամավոր: Պատգամավորական մանդատը վերցրած թեկնածուների թվում կան վարչապետի մի շարք խորհրդականներ ու օգնականներ, Երևանի ավագանու անդամներ, մարզպետեր:

Ավագանու անդամներից պատգամավոր են դարձել Նարինե Խաչատուրյանը, Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վահագն Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Արուսյակ Ջուլհակյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից պատգամավոր են դարձել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, հասարակական հիմունքներով խորհրդականներ Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը:

Նոր մարզպետեր կունենան Տավուշի և Շիրակի մարզերը, քանի որ Վահե Ղալումյանը և Կարեն Սարուխանյանը դարձել են պատգամավորներ: