Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան –Մեղրի ավտոճանապարհի 206.5-րդ կմ հատվածում բախվել են Թասիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Արսեն Արամյանի վարած Mercedes մակնիշի 34 CՏ 109 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Մոհամմադ Ալիի Ռեզա Հասան Բեկ Բորուջերդիի վարած Scania մակնիշի 52 E 369 -10 համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Արամյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 50-ամյա Ժասմեն Ղազարյանը, տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, համագյուղացիներ, 18-ամյա Լիլիթ Ղազարյանը և 52-ամյա Սուրեն Ավանեսյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:10-ի սահմաններում Ս. Ավանեսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել և վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալն է եղել: