Search
Close this search box.

Ոստիկանությունը տեղյակ է, թե ով է կրակել

Նախօրեին երեկոյան Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։ Այդ մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, տուժածներ չկան։ Ոստիկանությունը տեղյակ է թո ովքեր են եղել կրակողները. «Վիճաբանության մասնակիցների անձերը պարզվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար»,- նշել է նա։