Search
Close this search box.

Էջմիածնեցին խաղաղ ձևով նորից այդ աղբը դուրս կշպրտի իր քաղաքից.Հակոբ Հակոբյանը Մանվելի Գրիգորյանի դեմ բողոքի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 սահմաններում Երևան-Էջմիածին ճանապարհը բացեցին, իսկ դեկտեմբերի 23-ին ժամը 11-ին կշարունակեն բողոքի գործողությունները:

«Մենք չենք թողնելու այսպես: Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է պատասխան տա։ Չի կարելի խաղալ մի ամբողջ քաղաքի բնակչության զգացմունքի հետ, էջմիածնեցին այդ աղբը դուրս էր շպրտել իր քաղաքից:Վարչապետ Փաշինյանն էր իր խոսքում ասել թե դատական համակարգը կոռումպացված է, այսօր մենք մեր գործողություններով պետք է նաև օգնենք վարչապետին, որպեսզի կոռումպացված դատավորները դուրս մղվեն համակարգից: Փաստորեն այս դեպքը հենց այդ դրսևորումներից է»,- Armlife. am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Մանվելը ըստ դատավորի ունի այնպիսի հիվանդություն, որ անհամատեղելի է կալանքի հետ, բայց Հակոբ Հակոբյանը չի հավատում այդ փաստարկին և հիշեցնում է լրագրողի հարցը Մանվելին` կալանքից դուրս գալուց անմիջապես հետո, ու այսպես ասած հիվանդ կալանավորի պատասխանը.
«Լրագրողի այն հարցին, թե ինչպես եք, Մանվելը պատասխանում է` շատ լավ.
Մանրամասները տեսանյութում.

«Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել Մանվել Գրիգորյանի կալանավորման, մեր երկրում արդարադատություն հաստատելու համար»,-ասում է Հակոբ Հակոբյանը ավելացնելով. «Մենք այսօր դեռ սպասում ենք, որ դատարանը բացահայտի Մանվելի և նրա ընտանիքի կողմից կատարած թալանն ու հանցագործությունները:Էջմիածնի նոր քաղաքապետը խոսում էր 590 միլոն դրամ յուրացնելու մասին, իսկ թե ինչ գործողություններ են նախատեսվել այդ յուրացման համար, ոչինչ չի ասվել: Էջմիանեցին այսօր սպասում է համապատասխան մարմնի որոշմանը, կեղծ փաստաթղթերով արված բազմաթիվ շինարարությունների բացահայտմանը, և ոչ թե Մանվելին ազատ արձակելուն:Վերաքննիչ դատարանը պետք է արդարամիտ որոշում կայացնի և Էջմիածնեցին խաղաղ ձևով նորից այդ աղբը դուրս կշպրտի իր քաղաքից»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/dPui_ILTONA