Search
Close this search box.

Վթար ԱԺ նախկին պատգամավորի ընկերության «Տոյոտայի» սխալ վայրից շրջադարձի պատճառո՞վ

Շիրակի մարզում, դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝Հայրենյանց գյուղի խաչմերուկում, բախվել են 56-ամյա Ալիկ Հ.-ի վարած Toyota մակնիշի 497 AN 61 համարանիշի եւ Սիսակ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 ZQ 840 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Opel-ի վարորդը դեմքի մասում ստացել էր վնասվածք, բայց նա հրաժարվեց բժշկական օգնությունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որի վարորդը չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով Opel-ի վարորդի համար, ինչն է դարձել է վթարի պատճառ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտին Գրիգորյանի ընկերությանը եւ նշված ավտոմեքենայով ուղեւորափոխադրումներ են իրականացվել։