Search
Close this search box.

Արարատի բնակիչները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. Ոստիկանները շղթա են կազմել

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց եւ պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք ստորագրահավաք են կատարել եւ այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:

«Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» եւ ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի եւ կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք»,-ասել են նրանք:

Այս պահին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջեւ։