Search
Close this search box.

ԱԱԾ-ն գգուշացնում է

Այսօր՝ դեկտմեբրի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը ներկայացրեց այն իրավիճակները, որոնք օտար երկրներում ծուղակ կարող են լինել՝ հետագայում այլ երկրի հատուկ ծառայության կողմից հավաքագրվելու համար։

Այսպիսով՝

Պետք չէ զրույցի բռնվել անծանոթի հետ, ով ինչ-որ բան է ուզում տալ։ Օրինակ, փոքրիկ հուշանվերը վերցնելուց հետո կարող են մոտենալ ոստիկանները, բերման ենթարկել կասկածելի իրը Ձեզ մոտ լինելու պատճառաբանությամբ։

Ոչ մի դեպքում մի ցուցադրեք դրամապանակը։ Եթե գումարը քիչ է, կարող են «բարի» լինել և գումար առաջարկել կամ փորձել գողանալ, ստեղծել իրավիճակ՝ ոստիկանների կամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։

Հաճելի մարդու հետ ծանոթությունը կարող է «մեղրային թակարդ» լինել։ Զգուշացեք ծանոթություններից։

Կարող են մոտենալ կեղծ ոստիկաններ։ Պետք է վստահ լինել, թե ինչ տեսք ունեն տվյալ երկրի ոստիկանները, ինչպիսի համազգեստ ունեն։

Զգույշ լինել պատահական հյուրասիրություններից. ջուր և հյութ խմելուց հետո հնարավոր է անգիտակից վիճակում հայտնվել և ուշքի գալ ոչ բարենպաստ պայմաններում։

Տրանսպորտային միջոցներ վարձակալելուց առաջ լուսանկարել դրանք։ Հնարավոր է վերադարձնելուց վիճաբանություն սկսել, թե մեքենան վնասված է վերադարձվում և նորից հայտնվեք խոցելի վիճակում։

Զգուշանալ անծանոթ մարդկանցից, ովքեր փողոցում կարող են խնդրել իրենց լուսանկարել։ Օրինակ, լուսանկարվողը կարող է անհետանալ, իսկ քիչ հետո մետանան անձիք ու մեղադրեն գողություն կատարելու համար։

Չստորագրել որևէ փաստաթուղթ, որի լեզուն անհասկանալի է ձեզ, նույնիսկ եթե քաղցկեղով հիվանդ երեխայի համար ստորագրահավաքին է վերաբերում:

Նման իրավիճակներում պետք չէ ամաչել «ոչ» ասել և հեռանալ, պահանջել հյուպատոսական ծառայության ներկայացուցչին։

Իսկ եթե ընկել եք հատուկ ծառայությունների ծուղակը, հավաքագրվել, ապա վերադառնալով ՀՀ, պետք է դիմել ԱԱԾ, բացահայտվել: ԱԱԾ-ն երաշխավորում է գաղտնիությունը, պաշտպանությունը, ինչպես նաև այս դեպքում հավաքագրված անձը խուսափում է քրեական հետապնդումից և պատժից։