Search
Close this search box.

Բաքվում հիստերիա է.Արցախի դրոշը «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում. Գագիկ Համբարյան

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի “Արսենալ” — “Ղարաբաղ” հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ներխուժել է “Էմիրեյթս” ստադիոնի խաղադաշտ: Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից:
Հայ երիտասարդի այս արարքն ուղղակի հիստեորիա է առաջացրել մեր արևելյան հարևնների մոտ: Բաքվում այնքան չեն տխրել իրենց չեմպիոնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում անփառունակ ելույթներից,որքան Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով հայ երկրպագուի մարզադաշտում հայտնվելուց: Սպորտային գրեթե բոլոր խոշոր ԶԼՄ-ներն անդրադարձել են այս “միջադեպին”:
Ամենազավեշտալին, ադրբեջանցիների հայերին պատասխանելու փորձերն են: Այսպես,խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ “Ղարաբաղ”-ի գլխավոր մարզիչը մեկնաբանելով հայ երկրպագուի քայլը այն անվանել է “վախկոտություն”, քանի որ, ըստ Ղուրբան Ղուրբանովի, հայ երիտասարդն արարքից հետո փախել է: Շատ զարմանալի է Ղուրբանովի մեկնաբանությունները, քանի որ նրա այս տեսակետը բացահայտ հերքում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայ երկրպագուն Արցախի դրոշն ուսերին և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին վազել է խաղադաշտ և փորձել է մոտենալ ազերիների թիմի ավագ Ռաշադ Սադիխովին: Սակայն անվտանգության երեք աշխատակիցներ կանգնեցրել են հայ երկրպագուին և հեռացրել են դաշտից:

Հետաքրքիր է, Ղուրբան Ղուրբանովը որտե՞ղ է այստեղ տեսել, որ հայ երիտասարդը փախել է: Հայ երիտասարդին հեռացրել են և այդ մասին գրում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք և ակամայից բացահայտում են Ղուրբանովի պրիմիտիվ սուտը:
Ազերիներին նաև հրճվանք է պատճառել մի տեսանյութ, որտեղ քոչվոր թուրքերի մի քանի երկրպագուներ հայհոյում են Հայաստանի և Քիմ Քարդաշյանի հասցեին: Իլհամ բաբայի հոտի ներկայացուցիչներից այլ բան սպասել պետք էլ չէր:

Իսկ իրականում հայ երկրպագուի արարքը ուղղակի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ մոռացել են իրենց պարտությունն “Արսենալ”-ից և սևեռվել են հայ երիտասարդի արարքի վրա:

Հ.Գ. “Ղարաբաղ” ապրանքանիշով թիմն Ադրբեջանում ստեղծվել է դիտմամբ, որի միջոցով պաշտոնական Բաքուն վարում է նաև հակահայկական քարոզչություն՝ մշտապես բոլորին հիշեցնելով, որ այդ թիմն իբրև թե հայերի կողմից գրավված Աղդամ քաղաքից է և բազմաթիվ հեքիաթներ պատմում հայերի վայրագությունների մասին, որին կուլ չեն գնացել ադրբեջանցիները և ստեղծել են չեմպիոնների թիմ ու ներկայանում են աշխարհին: Իլհամ բաբան ահռելի ֆիննասներ է նաև հատկացնում այդ թիմի գովազդը աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպելու համար: Սակայն, ինչպես նկատեցինք, հայ երկրպագուի արարքն ամենաուժեղ հակաքարոզը կլինի “Ղարաբաղ” թիմի համար, քանի որ շատերը հետաքրքրվելով Արցախի դրոշն ուսերին “Էմիրեյթս” մարզադաշտ վազած հայ երիտասարդով կհետաքրքրվեն, թե ովքեր են հայերը և կծանոթանան Արցախյան հակամարտության իրական պատմության հետ…

Գագիկ Համբարյան