Search
Close this search box.

Արցախի դրոշով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած հայ երկրպագուն` Սպարտակը, արդեն ազատ է արձակվել:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալում» հայերին շատ են սիրում»,- գրել է Սերգեյը:

Հիշեցնենք` հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել դեպի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից: