Search
Close this search box.

«Իրատես». Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում է մարզպետը

«Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Թե´ ուսուցչական կոլեկտիվը, թե´ աշակերտներն ու նրանց ծնողները հրաժարվում են ընդունել դպրոցի նո­րընտիր տնօրեն Աննա Բալյանին:

«Մեր տնօրենը Լուսինե Կարապե­տյանն է, որևէ այլ անձի չենք ընդու­նում, սա մեր վերջնական պահանջն է: Մինչև Ազգային ժողովի ընտրությունները տարբեր թեկնածուներ եկան, խոստացան, թե ընտրություննե­րից հետո հարցին լուծում կտան, ամեն ինչ մեր սրտով կլինի, բայց այսօր տեսնում ենք, որ որևէ բան չի փոխ­վում: Բոլորովին այլ միջավայրից, ու­րիշ դպրոցի ուսուցչի ուզում են տնօ­րեն դարձնել, ինչը չի ստացվելու: Մեր տեղեկություններով՝ Բայանին աջակցում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և հենց մարզ­պետն է շահագրգռված նրան տնօրե­նի պաշտոնում տեսնելու հարցում»,-«Իրատեսին» փոխանցեց խնդրին քաջատեղյակ չարենցավաններից մեկը:

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ դպրոցի հոգաբարձուների խորհր­դի որոշ անդամներ, տարբեր տեսա­կի ճնշումների (գուցե նաև ֆինանսական) ազդեցությամբ են ընտ­րել Աննա Բալյանին. «Այս պահին ծնողները համատարած կերպով երեխաներին հանում են դպրոցից ու այլ դպ­րոցներ տեղափոխում, դասարաններ կան, որ առհասարակ փակվել են: Ինչ է լինելու սրա վերջը, անհասկանալի է, որովհետև նոր իշխա­նությունները չեն ու­զում լսել ծնողներին, աշակերտնե­րին, որ մեկ մարդու նման Կարապե­տյանին են պահանջում»:

Ի դեպ, աշակերտների հետ նաև ուսուցիչներն են հեռանում, և արդեն 8-9 ուսուցիչ աշխատանքից ազատ­ման դիմում է ներկայացրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: