Search
Close this search box.

«Հրապարակ». Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ որոշակի դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձեւավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ մեկը, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։

Ըստ այդմ՝ նոր ձեւավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերեւս կլինի կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում