Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստրասբուրգ. արդեն 4 զոհ

Երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով:

Ոստիկանությունը դեռ փնտրում է զինված կասկածյալին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան։

Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը, նա դատվածություն է ունեցել։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ Է՝ Շերիֆ Շ. անունով:

Ըստ որում Le Progres հրատարակությունը հայտնել Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել քաղաքի երեք կետերում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:
«Ստրասբուրգում հասարակական անվտանգության ապահովման համար լուրջ միջոցառումներ են իրականացվում, բնակիչներին խնդրել են մնալ տներում»,- ասված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման Էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով: France Info ռադիոկայանը հայտնել Է, որ կասկածյալն առեւանգել Է տաքսի ավտոմեքենա, որով փախել Է պատահարի վայրից: Տաքսու վարորդն ինքը չի տուժել, սակայն նա հայտնել Է, որ հանցագործը վիրավոր Է եղել:

AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել Է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանական գործողության կապակցութամբ քաղաքում դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն Է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք Է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել Է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ:
Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Մակրոնը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://youtu.be/2PKyv4Eyoqw