Search
Close this search box.

«Հոգնել եմ բամբասանքներից, կպատմեմ ճշմարտությունը». Եվգենի Պետրոսյանն Օլգա Բուզովայի հետ «ինտրիգային» լուսանկարներ է հրապարակել

Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան Էջում համատեղ լուսանկարներ է հրապարակել ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկի՝ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ:

Հայտնի է, որ լուսանկարներն արվել են ամանորյա հաղորդումներից մեկի նկարահանման տաղավարում:

Պետրոսյանը լուսանկարներին կից գրել է.«Հոգնել եմ բամբասանքներից: Հրապարակում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Մանրամասները՝ Նոր տարվա գիշերը»:

Հատկանշական է, որ հումորիստի կատակը նրա հետևորդներից շատերին դուր չի եկել:

Ոմանք նկատել են, որ Պետրոսյանին ավելի համեստ «կողակից» կսազեր: Բացի այդ, նրանք Բուզովայի հասցեին վիրավորանքներ են գրել:

Հիշեցնենք, որ վերջերս Պետրոսյանն ավելի քան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է հումորիստ Ելենա Ստեպանենկոյից: Զույգի բաժանության պատճառը հայտնի չէ: