Search
Close this search box.

Ավտովթարի զոհ է դարձել Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Սյոմա Մարկոսյանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 2018 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 14:00-ի սահմաններում ավտովթարի զոհ է դարձել նույն քաղաքի «Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Սյոմա Մարկոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից, դեպքը տեղի է ունեցել լրագրողի տան մոտակայքում, Ներքին Գետաշեն-Մարտունի միջհամայնքային ճանապարհին, որտեղ Սյոմա Մարկոսյանին մահացու վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու բաժին է ներկայացել անձամբ եւ ցուցմունք է տվել քննչական մարմնին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:Մարտունու քաղաքապետարանի եւ «Զանգակ» հեռուստաընկերության աշխատակիցն

երի ներկայացմամբ՝ Սյոմա Մարկոսյանը համեստ, հարգված ու գրագետ անձնավորություն էր, երկու երեխայի հայր: Նա Մարտունի քաղաքում բնակություն էր հաստատել 1988 թվականի վերջերին՝ բռնագաղթվելով Ադրբեջանի Դաշքեսանի շրջանից, որտեղ աշխատել էր որպես «Դաշքեսան» շրջանային թերթի լրագրող:«Մարտունի քաղաքը, գործընկերները, Սյոմա Մարկոսյանին ճանաչողները ցնցված են այդ ծանր եղելությունից, հարգված, աշխատասեր ու բարի մարդու կորստյան ցավից: Նա տնից իջել է ծխախոտ առնելու եւ դարձել է չար դիպվածի զոհ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Սյոմա Մարկոսյանի գործընկերները: