Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել»,- ասաց Նավիկյանը։