Search
Close this search box.

Փաշինյանն անդրադարձել է Ռ. Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը:

«Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:

«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք 2008թ.-ի մարտի 1-ից հետո ու դրանից առաջ մամուլը մոնիթորինգ անենք ու տեսնենք, թե ինչ են գրել, դրանից հետո պարզ կդառնա` դա վենդետա է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանմանմիջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջինատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցընտրել կալանքը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերվածապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ինՀայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նաայլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետությանսահմանադրական կարգը:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլ սկսելումասին: «Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթխորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օրենք հայտարարում դեկտեմբերի 11-ը»,- գրված է «Ազատություն նախագահին» նախաձեռնողխմբի հայտարարության մեջ։