Search
Close this search box.

ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր 2010 տեղամասերի նախնական տվյալները (թարմացված)

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

Ընտրողների ձայները նաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն — 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն — 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն — 48 811 ընտրող կամ 3.89%

«Իմ քայլը» դաշինք — 884 456 ընտրող կամ 70.43%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 80 024 ընտրող, 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4122 ընտրող, 0.33%

«Մենք» դաշինք — 25 174 ընտրող, 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն — 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն — 22 862 ընտրող, 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 103 824 ընտրող, 8.27%

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: