Search
Close this search box.

Քվեարկությանը մասնակցել է 1 մլն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, որը շուրջ 314 000-ով պակաս է 2017թ. ընտրությունների ցուցանիշից

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով տեղեկություններ մինչև ժամը 20:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:

«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 ընտրողների տոկոսը»,-ասաց նա և նշեց, որ դրանք նախնական են: