Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը ընտրեց, ապա խոսեց Դավիթ Շահնազարյանի ու Փաշինյանի հետ իր հարաբերությունների մասին

Սասուն Միքայելյանը ընտրության էր եկել ավագ որդու և թոռան` Կոմիտասի հետ:

Հարցին՝ ինչո՞ւ է 14:00-ի դրությամբ Հրազդանում 24 տոկոս մասնակցություն գրանցվել, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Այն ժամանակ ընտրություններն այնպես էին, կարծես մարտական գործողություններ լինեին՝ ծեծ ու ջարդով, ոստիկաններով, վարչական լծակների կիրառմամբ: Հիմա տեսնում ենք, թե ինչ ընտրություններ են, մարդիկ գալիս են, ազատ ընտրում են: Իսկ նախկինում ընտրություններ չեն եղել»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելը կապ ունի իր հայտարարությունների հետ, թե Շահնազարյանն իր ասածների համար դեռ պետք է պատասխան տա, Սասուն Միքայելյանը նշեց, որ ինքն այդ գործի հետ կապ չունի:

«Դավիթ Շահնազարյանը հիվանդ մարդ է, նախկինում շիզոֆրենիա է ունեցել, էլի եմ ասում՝ իր նախկին ասածների համար պիտի պատասխան տա: Եթե մենք չգայինք, Ղարաբաղը իրանք հանձնած կլինեին: Պատերազմն իմ կյանքի առավելագույն հատվածն է, որը ես դրել եմ իմ ժողովրդի, Արցախի անկախության համար: Ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը փորձում էր բաժան-բաժան անել ազատամարտիկներին, կռվացնել, հիմա էլ փորձում է. չի ստացվելու»,- մանրամասնեց նա:

Հարցին՝ արդյոք քարոզարշավի ընթացքում իր հայտարարությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ ծանր խոսակցություն ունեցե՞լ է, Ս. Միքայելյանը վստահեցրեց, որ ինքը Փաշինյանի հետ խնդիր չունի, փորձում են «այնպես անել, որ հարց լինի, բայց չի լինի»: