Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Գոլդ համարանիշով ավտոմեքենաներ, ոստիկաներ, կրկնաքվեարկություն և ընտրողների ակտիվություն Սասուն Միքայելյանի հարազատ Վանատուրում

Սասուն Միքայելյանի հարազատ Վանատուրում ակտիվություն է թե ընտրողների, թե ավտոմեքենաների, թե ոստիկանների: Այս ամենը հատկապես նկատելի է այն տեղամասում, ուր պետք է քվեարկի հենց Սասուն Միքայելյանը: Տեղամասը գտնվում է Ադամ հանդիսությունների սրահի անմիջապես կողքը: Գոլդ պետհամարանիշի մեքենաներից նախ քաղաքացիներ են իջնում Ադամ հանդիսությունների սրահ, ապա տեղամաս: Տարօրինակ է, որ վանատուրցիները նախ մտնում են Ադամ հանդիսությունների սրահ հետո միայն տեղամաս: Միայն լրագրողների մոտենալուց հետո ոստիկաները հսկողություն սահմանեցին նաև հանդիսությունների սրահի մոտ:
Ի դեպ այս տեղամասում տեղի է ունեցել նաև մեկ կրկնաքվեարկություն: