Search
Close this search box.

Դատախազությունը՝ Չարբախում բաժանվող ընտրակաշառքի մասին

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը գրում է.
1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարեւան շենքից գումար են բաժանել։