Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոն Պիպոն Էջմիածնում պատգամվորի թեկնածուն ունի, նա ոստիկանության հասրակական խորհրդի անդամ է

Պարզվում է, Դոն Պիպոն Էջմիածնում պատգամվորի թեկնածուն ունի, նա ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է

Էջմիածնի «Անմար կրակ» անվանումով հուշարձանի տարածքում այսօր տեղի է ունեցել «Մենք» դաշինքով Արմավիրի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Մկրտչյանի եզրափակիչ հանրահավաքը:
Հետաքրքրաշարժ է, որ հանրահավաքին մասնակցել է «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը։
Մեր տեղեկություններով, Արտակ Սերգոյանը էջմիածնում հայտարարել է, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն իր աջակցությունն է հայտնել Արմեն Մկրտչյանին և ենթադրվում է, որ օգնելու է Էջմիածնում ձայներ ստանալու հարցում։
Նշենք, որ Արմեն Մկրտչյանը նորաստեղծ «Հայկական Երազանք» կուսակցության անդամ է, նախկինում եղել է «Հայազն», ՍԴՀԿ կուսակցությունների անդամ։ Արմեն Մկրտչյանը հեղափոխությունից հետո նաև ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է։
Հիշեցնենք նաև, որ նախկինում Արթուր Ասատրյանը Էջմիածնում սատարել է ԲՀԿ-ին, սակայն այս ընտրություններում իր ԲՀԿ-ական ընկեր, գործող պատգմավոր Հրանտ Դավթյանը իր թեկնածությունը չի առաջադրել։
Տեսանյութում` հատված Արմեն Մկրտչյանի եզրափակիչ հանրահավաքից