Search
Close this search box.

Մենք էլ իրենց ենք հակապատասխան տալիս

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն ամփոփել է Բաքվում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը, որը  նվիրված էր  Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:

«Մեր պատվիրակությունը գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում: Մենք որոշումը շատ ճիշտ էր, որ մասնակցեցինք այդ ժողովին: Այն փորձում էին վերածել հակահայկական քարոզչության եւ ես հասկացա, որ մասնակցելով նման միջոցառումներին մենք էլ իրենց ենք հակապատասխան տալիս: Եթե մեր ներկայությունը չլիներ, ապա այն ամբողջապես կդառնար հակահայկական քարոզչական միջոցառում»,նշեց Մանե Թանդիլյանը: