Search
Close this search box.

Մինչև տարևերջ Հայաստանի պարտքը կավելանա

Այս տարեվերջին արտաքին պարտքի ավելացումը կլինի շուրջ 400 միլիոն դոլարով, ներքին պարտքի ավելացումը՝ շուրջ 30 միլիոն դոլարով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6 տոկոս կամ` 5,9 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ պարտքը կմոտենա 58,8 տոկոսի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի շուրջ 5,4 միլիարդ դոլար, ներքինը՝ 1 մլրդ 269 մլն դոլար», – ասել է Վարդան Արամյանը։